211652_close_icon
views-count4413 դիտում article-date 23:16 11-02-2020

Փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանի ծննդյան տարեդարձն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. 4rd.am

[url=https://4rd.am/news/lranowm_e_hrant_mat_osyani_85_amyaky/2020-02-11-1412?fbclid=IwAR3FxN1Dg8zONnjTHMNNfufjAQWpW85soqMHLF26qgKYQHDvfvCJ9Fwl0YI]4rd.am[/url]-ը գրում է. «Ինչպես գեներալները չեն սպանում գեներալներին և հեռավոր ուղերթի վարորդները ողջունում են միմյանց, մեռնող ծիածանի տակով այդպես շշնջա քո տոհմի այդ երեխային՝ թող սուրբ լինի քո սրտի դողը և ընդունելի լինի մատաղի գառան քո վիզը: Եվ իմացած եղիր, որ ամենահզորը քո աստվածությունն է, որովհետև խոստովանանքի բառը հնչում է միայն քո աստվածության տաճարներում, «ՄԵԾԱՄՈՐ» Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-րդ տարեդարձը: Օրվա առթիվ Հանրապետության տարբեր վայրերում տեղի կունենան հիշատակի և մեծարման միջոցառումներ: Մասնավորապես, ժամը 12-ին Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցում տեղի կունենա միջոցառում, որից հետո մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի Հրանտ Մաթևոսյանի հուշարձանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր