3579 դիտում
16:21 11-02-2020
Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան 1 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ
Արցախում սպասվող նախագահական ընտրապայքարին ընդառաջ՝ ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:
Հայտարարության մեջ ասված է.
«-Կարեւորելով մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները՝ որպես Արցախի պետականաշինության նոր փուլի սկիզբ,
- նպատակ ունենալով այդ կարեւորագույն գործին բերելու մեր նպաստը՝ որպես հանրային կարծիքի կրող եւ արտահայտող,
-հարգելով քաղաքական բազմակարծությունը եւ ազատ արտահայտվելու իրավունքը,
-գնահատելով ԱՀ նախագահի հավանական թեկնածուներից յուրաքանչյուրի ներդրումը մեր երկրի կայացման եւ զարգացման գործում,
-ուսումնասիրելով նրանց հրապարակային ելույթներում հնչեցրած թեզերը՝
մենք՝ ստորև ստորագրողներս, գտնում ենք, որ պետության ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվի կառավարման բնագավառում փորձ ունեցող, ժամանակակից մտածողությամբ օժտված, խնդիրները տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների համատեքստում պատկերացնող, հանրային բարձր աջակցություն ունեցող քաղաքական գործիչ: Մեր երկրի պատմության վերջին 15 տարիներին քաղաքական նորարարությունը եւ տնտեսական բարեփոխումներն ու սոցիալական բարեկեցության աճը կապված են «Ազատ հայրենիք» կուսակցության եւ նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանի հետ: Ուստի, մենք հայտարարում ենք, որ մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը»:
Հայտարարության տակ ստորագրել են «Հելսինկայն նախաձեռնություն – 92» (Կարեն Օհանջանյան), «Հանուն ժողովրդի» (Վազգեն Ասրյան), «Իրազեկ սերունդ» (Սերյոժա Ավանեսյան), «Երիտասարդության զարգացման կենտրոն» (Սուսաննա Պետրոսյան), «Մտքի ուժ» (Սարգիս Ասատրյան), «Հանուն Արցախի» (Սերգեյ Խաչատրյան), «Հայ բարեկամների միավորում» (Սերգեյ Եփրեմյան), «Գթության մայր» (Իրինա Քեշիշյան), «Մեկ ազգ, մեկ բռնունցք» (Արայիկ Հակոբյան), «Ողջամիտ քաղաքացի» (Արտակ Ավագիմյան) և «Արցախի սպորտի և երիտասարդության զարգացման կենտրոն» (Արթուր Շիրինյան) հասարակական կազմակերպությունները:
Հայտարարության հեղինակները նշել են նաև, որ նախաձեռնությունը բաց է միանալ ցանկացող բոլոր ՀԿ-ների համար:
Նշենք, որ ավելի վաղ «Ազատ հայրենիք» կուսակցությունը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության հետ նախընտրական դաշինք է ձևավորել, որին միացել են «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:
[b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1807 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
955 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
883 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին