Մեսին Լա Լիգայում հերթական ռեկորդը սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին «Բետիսի» հետ խաղում (3:2) 416-րդ անգամ հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում:
Մեսին Լա Լիգայում Իսպանիայում չծնված ֆուտբոլիստների համար նոր ռեկորդ սահմանեց մեկնարկային կազմում հանդիպումը սկսելու քանակով՝ գգերազանցելով Դոնատոյի ցուցանիշը, որը 1988-2003 թվականներին «Ատլետիկոյի» և «Դեպորտիվոյի» կազմում 415 անգամ էր մեկնարկում եղել:
Նշենք, որ «Բետիսի» հետ խաղում Մեսին 3 անգամ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: