Մեսին Լա Լիգայում հերթական ռեկորդը սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին «Գրանադայի» հետ խաղում դարձավ միակ գոլի հեղինակը:
Այդ գոլը արգենտինացու համար 2020 թվականին առաջինն էր Լա Լիգայում: Այդպիսով, Մեսին առաջին խաղացողը դարձավ, որը Իսպանիայի առաջնություում գոլ է խփում 16-րդ տարին անընդմեջ:
Եվրոպայի թոփ-5 լիգաներում ընդամենը երեք խաղացող կան, որոնց սերիաներն ավելի երկար են. «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփում 18 տարի անընդմեջ, «Վերոնայի» հարձակվող Ջամպաոլո Պացինին՝ և «Բորդոյի» հարձակվող Ջիմի Բրիանը՝ 17-ական տարի անընդմեջ: