Բանակային զորամիավորումներում անցկացվել են նորակոչիկների երդման արարողություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բանակային զորամիավորումներում փետրվարի 8-ին և 9-ին անցկացվել են ՀՀ զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ, որոնց ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների հարազատներ, հյուրեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայրենիքի պաշտպանները երդվել են անձվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կատարել հրամանատարների հրամանները, պահպանել պետական և ռազմական գաղտնիքները։