211652_close_icon
views-count2470 դիտում article-date 15:28 09-02-2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին, հայտնում են ԱԳՆ լրատվության բաժնից։ Վիեննա կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև Եվրոպական երկրներում և միջազգային/տարածաշրջանային կառույցներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:

Նմանատիպ նյութեր