211652_close_icon
views-count2671 դիտում article-date 17:27 07-02-2020

Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին բարձր են եղել

Հունվարին՝ պարենային ապրանքների համաշխարհային գները արդեն չորորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցել։ Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում կազմել է միջինը 182.5 նիշ, ինչը դեկտեմբերի համեմատ ավել է 0,7 տոկոսով և 11,3 տոկոսով՝ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի համեմատ: Ինդեքսի բարձրացման հիմանական պատճառը հանդիսացել են բուսական յուղերի, շաքարի և ցորենի գները։ ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա կտրվածքով աճել է 7,0 տոկոսով՝ հասնելով երեք տարվա մեջ ամենաբարձր մակարդակի, ինչին նպաստել են արմավենու,սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գների բարձրացումը։ ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն աճել է 5,5 տոկոսով, ինչը պայմանավորված է մի քանի խոշոր արտադրող երկրներում շաքարի ավելի քիչ արտադրանքի ծավալներով։ Աճը մեղմվել է բրազիլական արժույթի շարունակական թուլացման և նավթի հումքի գնի նվազման շնորհիվ, ինչը ազդել է շաքարեղեգի՝ էթանոլի արտադրության մեջ օգտագործելու պահանջարկի վրա։ ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսըդեկտեմբերի համեմատ աճել է 2,9 տոկոսով, ինչը արդյունք է ցորենի գնի բարձրացման, որին հաջորդում են եգիպտացորենի և բրնձի գները՝ մեծապես կայուն պահանջարկիշնորհիվ։ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսըաճել է 0,9 տոկոսով, պայմանավորված կարագի, պանրի և անյուղ կաթի փոշու ներկրման մեծ պահանջարկով։ ՊԳԿ մսի գնային ինդեքսը, 11 ամիս բարձր լինելուց հետո, ամսվա ընթացքում նվազել է 4,0 տոկոսով, ինչը Չինաստանից և Հեռավոր Արևելքից գնումների իջեցման, ինչպես նաև խոզի և խոշոր եղջերավոր կենդանինենրի մսի արտահանման մատչելիության հետևանք է։

Նմանատիպ նյութեր