ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Գերմանիա այցի ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝այս մասին տեղեկացնում է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքը:«Հանդիպմանը քննարկման առանցքում կլինեն երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաները»,-նշված է Գերմանիայի կառավարության պաշտոնական հաղորդագրությունում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կմեկնի՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14-16-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Գերմանիայում կկայանա Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
2020.02.07 17:14


Twitter
Вконтакте
Одноклассники
