211652_close_icon
views-count2023 դիտում article-date 13:47 29-01-2019

Բեռլինում կկայանա Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Բեռլինում փետրվարի 1-ին կկայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, որը ներկայացրել է Գերմանիայի դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի մեկնաբանությունը: «Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»,-ասել է Շտեֆեն Զայբերտը: Դեսպանությունում նույնպես հետաքրքրությամբ և ուրախությամբ սպասում են այս այցին:

Նմանատիպ նյութեր