211652_close_icon
views-count2324 դիտում article-date 16:58 07-02-2020

Պեկինը հետաքննություն կանցկացնի 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբից բժիշկ Լի Վենլյանի մահվան կապակցությամբ

Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը Հուբեյի նահանգ է ուղարկելու տեսչական խումբ, որտեղ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորից մահացել է բժիշկ Լի Վենլյան, հայտնում է Tass գործակալությունը։ Խումբը հետաքննություն է անցկացնելու՝ կապված նրա հետ, որ տեղական իշխանություններն այդ հիվանդության բռնկման վաղ փուլում անտեսել են բժշկի հայտարարությունը: «Կենտրոնական իշխանությունը որոշել է Հուբեյ և (նահանգի վարչական կենտրոն) Ուհան ուղարկել տեսչական խումբ, որը կանցկացնի բժիշկ Լի Վենլյանին վերաբերող համակողմանի հետաքննություն»,- ասված է հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Լի Վենլյանն այն ո8բժիշկներից մեկն էր, ովքեր առաջինը նախազգուշացրեցին թոքաբորբի բռնկման մասին: Նա փետրվարի լույս 7-ի գիշերը մահացել է այդ հիվանդության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով: Դեկտեմբերի 30-ին բժիշկը WeChat սոցիալական ցանցում հայտնել էր նոր հիվանդության հայտնաբերման մասին՝ նելով, որ այն նման է ոչ տիպական թոքաբորբին: Այդ հաղորդագությանն անմիջապես արձագանքել էին տեղի իրավապահ մարմինները, որոնք սկզբում նրան մեղադրել էին չստուգված լուրերի տարածման մեջ։

Նմանատիպ նյութեր