211652_close_icon
views-count979 դիտում article-date 16:36 07-02-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 14, մարմնական վնասվածք հասցնելու` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, յուրացման կամ վատնման՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման ՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու ու անառակաբարո գործողությունների 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր