Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր ղեկավար ունի
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ունի նոր ղեկավար. բաժնի պետ է նշանակվել Արամ Վանիկի Ավետիսյանը:
Այդ մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1984436575036415&id=523772197769534]էջում [/url]տեղեկացրել է ՀՀ ՔԿ-ն։
Նշենք, որ նախօրեին Նաիրա Հարությունյանը հայտնել էր, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ դադարեցնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը: