ԱՄՆ-ում կանանց բասկետբոլի հանդիպումը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում բասկետբոլի կանանց «Ալաբամա Սթեյթ»-«Հարավային Տեխաս» ուսանողական թիմերի միջև հանդիպումը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Եզրափակիչ սուլիչից հետո մրցադաշտում սկսվել է դաժան ծեծկռտուք՝ թիմերի տասնյակ խաղացողների մասնակցությամբ:
Միջադեպի հետաքննության արդյունքներով Բասկետբոլի Ատլետիկ ֆեդերացիայի ղեկավարությունը որակազրկել է երկու թիմերի տաս մարզուհիների և մարզիչների:
«Ալաբամայի» մարզիչը որակազրկվել է անորոշ ժամկետով՝ մինչև ծածկռտուքի հետագա մանրամասների հետաքննության ավարտը, իսկ նրա գործընկեր Լոգան Յանգը որակազրկվել է մեկ խաղով: