211652_close_icon
views-count35934 դիտում article-date 20:48 06-02-2020

Ոստիկաններն ու քննիչները «Հայփոստ»-ում զինված ավազակային հարձակում կատարող եռյակին ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողերը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մաիկոնյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչութան պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել ու ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել 4 քաղաքացու: Նշված անձինք հայտնաբերվել են Կոտայքի մարզում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են՝ Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գ. Ջ.-ն, Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Հ. Խ.-ն, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 36-ամյա Հ. Ա.-ն: Արդեն ոստիկանությունում՝ փաստերի ճնշման տակ, պարզվել է , որ Հ. Խ.-ն, Գ.Ջ.-ն և Հ. Ա.-ն փետրվարի 3-ին ավազակային հարձակում են կատարել Սեբաստիա փողոցի 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0065 մասնաճյուղում և այդ ամենը կատարել են դանակի և ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով, ինչի արդյունքում սպասարկման սեղանի դարակից հափշտակել են 40 հազար դրամ և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/03/1146533/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել էին Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0065 բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի: Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ: Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խմբի քննիչները՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր