943 դիտում
19:50 06-02-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետին
Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի քաղաքապետ տիար Հայկ Մարությանին:
Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ մաղթեց պրն. Մարությանին և իր վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը:
Հայոց Հովվապետը նաև գնահատանքով անդրադարձավ Մայր Աթոռի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա արդյունավետ գործակցությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետն իր հերթին Նորին Սրբությանը ներկայացրեց մայրաքաղաքի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Պրն․ Հայկ Մարությանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Եկեղեցու և քաղաքի միջև փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը ի նպաստ երևանաբնակ ժողովրդի։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մայրաքաղաքում եկեղեցապատկան կառույցների՝ երեք հայորդյաց տների, մանրանկարչության դպրոցի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վարպետաց տան, բարեգործական ճաշարանների, մանուկների խնամքի ցերեկային կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև եկեղեցիների խնամքին ու պահպանությանը վերաբերող հարցերին։
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
18:12 24-04-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Սոդերթելիեի քաղաքապետին
1123 դիտում
15:15 19-07-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայոց լեզվի վերապատրաստում անցած սփյուռքահայ ուսուցիչներին
1481 դիտում
19:32 07-03-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդին
Այս բաժնից
352 դիտում
18:44 30-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
271 դիտում
18:20 30-04-2024
ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր