1314 դիտում
18:12 24-04-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Սոդերթելիեի քաղաքապետին
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում ունեցած դերակատարության մասին: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հայ ժողովուրդն իր անսասան ու զորեղ հավատքի շնորհիվ կարողացել է դիմագրավել բազմապիսի փորձություններ:
Իր հերթին Սոդերթելիեի քաղաքապետուհին արձանագրեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Քաղաքապետուհին Նորին Սրբությանը նաև տեղեկություններ փոխանցեց իր քաղաքի հայկական համայնքի գործունեության մասին՝ ընդգծելով, որ հայերը կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքի վարչական, տնտեսական և հասարակական կյանքում: Տիկին Բուել Գոդները ուրախությամբ նշեց, որ Սկանդինավիայում առաջին հայկական եկեղեցին Սոդերթելիե քաղաքում է կառուցվել, ուր առկա են նաև ամենաշատ քրիստոնեական համայնքները:
Գարեգին Բ. Հայրապետը՝ ի դեմս քաղաքապետուհու, իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հագատար վերաբերմունքի, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Միջին Արևելքում քրիստոնեական համայնքների դիմագրաված դժվարություններին և քրիստոնյաների արտագաղթին:
Նմանատիպ նյութեր
946 դիտում
19:50 06-02-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետին
714 դիտում
18:18 27-08-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի նախագահին
762 դիտում
16:44 01-10-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի թագավորության նորանշանակ դեսպանին
Այս բաժնից
310 դիտում
16:28 21-05-2024
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
301 դիտում
16:21 21-05-2024
«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքով
295 դիտում
16:18 21-05-2024
Մեղադրող կողմը միջնորդեց 2 ամսով երկարացնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը