Վարչապետի որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: