211652_close_icon
views-count2628 դիտում article-date 12:22 06-02-2020

Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի եւ նրա եղբոր գործում նոր զարգացումներ կան. aravot.am

[url=https://www.aravot.am/2020/02/05/1092287/?fbclid=IwAR13DUCbTNI4HMOozy4g1xX2CjT47E9KiDMQkbwVfIVFZWnxGgVytVoK4Fs]Aravot.am[/url]-ը գրում է. «Անդամ պետություններին ուղղված «Եվրոպական բանտային կանոնների մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականը, որն ընդունվել է 2006 թվականի հունվարի 11-ին, սահմանում է, որ բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորինս հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձեւերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց եւ արտաքին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ տեսակցել թվարկված անձանց հետ: Հաղորդակցությունները եւ տեսակցությունները կարող են ենթարկվել սահմանափակումների եւ մշտադիտարկման, որն անհրաժեշտ է քրեական գործի քննությունը շարունակելու, կարգուկանոնի պահպանման, ապահովության եւ անվտանգության, հանցագործության կանխարգելման, հանցագործությունից տուժածներին պաշտպանելու համար, սակայն նման սահմանափակումները, ներառյալ դատական մարմինների որոշումներով նախատեսված սահմանափակումները, ամեն պարագայում չպետք է բացառեն շփումների նվազագույն մակարդակը: [img]https://st0.shamshyan.com/editor/0480380001580976705869727.jpg[/img] «AM» փաստաբանական գրասենյակի փաստաբան, պաշտպան Լեւոն Սահակյանի գնահատմամբ՝ «Ինձ հայտնի հանգամանքների, ինչպես նաեւ վերոգրյալ նորմերի համատեղ վերլուծության արդյունքում կարելի է գալ եզրահանգման, որ մեղադրյալների տեսակցություններն (առավել եւս ընտանիքի անդամների հետ, ովքեր որեւէ առնչություն չունեն սույն քրեական գործին) ու հեռախոսային խոսակցություններն անհարկի արգելելը, գոնե այսօր արդեն, չի նպաստում գործի առավել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը, այլ կարող է թողնել հակառակ արդյունքը»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/02/05/1092287/?fbclid=IwAR13DUCbTNI4HMOozy4g1xX2CjT47E9KiDMQkbwVfIVFZWnxGgVytVoK4Fs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր