211652_close_icon
views-count2168 դիտում article-date 11:26 06-02-2020

«Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: «[url=https://armenpress.am/arm/news/1003861.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում ասաց Արարատ Միրզոյանը` հայտարարելով, որ խմբակցությունը հետ է կանչել նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, և նիստը չի կարող կայանալ: «Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցումը ստացել եմ: Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը»,- ասաց Միրզոյանը: Փետրվարի 6-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ պետք է քննարկեին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ պետք է քննարկեր նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը։

Նմանատիպ նյութեր