Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է Ռոնալդուին․ դու մեծագույն խաղացող ես
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է Տուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ ծննդյան 35-ամյակի կապակցությամբ։
«Կրիշտիանու, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ դու արել ես իմ և «Մանչեսթեր Յունայթեդի» համար։
Դու մեծագույն խաղացող ես, ու, որն ամենակարևորն է, մեծագույն մարդ»,- ասել է Ֆերգյուսոնը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին Ֆերգյուսոնի գլխավորությամբ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին: