49155 դիտում
20:44 05-02-2020
Մանկապարտեզի աշխատանքից ազատված տնօրենը դատարանում հաղթել է Գարիկ Սարգսյանին. News.am
[url=https://news.am/arm/news/558626.html?fbclid=IwAR3mYNbUhC2Et5H90SZn1BZwoPgoILqdt9UURL7n-p_4ZjcD27V_yzYHeiE]News.am[/url]-ը գրում է. Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրեն Քնարիկ Ամիրյանը դատի է տվել իրենց նախկին գյուղապետ, այժմ Արարատի մարզեպտ Գարիկ Սարգսյանին։
Նա դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Նոր Կյանք համայնքի ղեկավար Գ.Սարգսյանի՝ աշխատանքից ազատման թիվ 7 կարգադրությունը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձը բռնագանձել: Երեք տարի տեւած դատավարությունից հետո երեկ դատարանը որոշում է հրապարակել։ Հիշեցնենք, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել 2017-ի մարտին։
Քնարիկ Ամիրյանի փաստաբան Ելենա Կասպարովան Panorama.am-ին հայտնեց, որ երեկ դատարանը հրապարակել է դատական ակտի եզրափակիչ մասը, որից հայտնի է դարձել հայցվորի պահանջներն ամբողջ ծավալով բավարարվել են։
«Աշխատանքային օրենսգրքի համաձայն, գործատուն պարտավոր էր աշխատանքից ազատելուց երկու ամիս առաջ ուղարկել գրավոր ծանուցում, ինչը տեղի չի ունեցել։ Ծանուցման ուղարկման փաստը դատական պրոցեսի ընթացքում պատասխանող կողմը չապացուցեց, չներկայացրեց որեւէ փաստ, որը ցույց կտա, որ նման ծանուցում գոնե եղել է։ Երբ դատարանում իմ վստահորդին հարցրեցին, թե պատճառն իրենհայտնել են, Քնարիկ Ամիրյանն ասաց՝ «Գարիկ Սարգսյանն ասել է, ես եկել եմ աշխատելու եւ ինձ պետք են իմ մարդիկ»։
Դատարանում հայցվոր կողմի ներկայացրած իրավական դիրքորոշման համաձայն, Քնարիկ Ամիրյանը 1982 թվականից աշխատել է Նոր Կյանքի մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, իսկ 2004 թվականից աշխատել է նույն մանկապարտեզի տնօրեն:
Մանկապարտեզում աշխատելու ընթացքում, երբեւէ, որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, ստացել է խրախուսանքներ, վայելել է ինչպես ընկերության աշխատակիցների, այնպես էլ համայնքի ղեկավարության հարգանքը:
Հայցվորը նշել է, որ 2017-ի մարտի 3-ին անհասկանալի պատճառներով համայնքի ղեկավարի կողմից արձակվել է թիվ 7 կարգադրությունը, վերջինս ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հողվածի 1-ին մասի 6-րդ կետով եւ 122-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետի պահանջներով, իրեն ազատել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից:
Հայցվոր կողմը պնդել է, որ համայնքի ղեկավարի թիվ 7 կարգադրությունն անօրինական եւ անհիմն է, հակասում է օրենքին եւ այլ իրավական ակտերին, հակասում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջներին, չեն պահպանվել «իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխով նախատեսված բոլոր դրույթների պահանջները, ուստի արձակված կարգադրությունը չի կարող որեւէ իրավական հետեւանքներ առաջացնել:
Ինչ վերաբերում է հրամանի իրավական հիմնավորումներին, ապա դրանք նույնպես անհիմն են, քանի որ գործատուն դրա մեջ ընդամենը նշել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 122-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը, որեւէ կերպ չի պատճառաբանել, թե ինչ կապ ունեն տվյալ հոդվածները իր եւ գործատուի փոխհարաբերությունների հետ, իր որ գործողությունների արդյունքում է գործատուն կրել նյութական վնաս, ինչպես նաեւ վերջինս կարգադրության մեջ պարտավոր էր նշել նյութական վնասի չափը:
Դատարանը /նախագահությամբ Ա. Հովհաննիսյանի/ 2017-ի հունիսի 30-ի վճռով հայցը բավարարել է։Նշված վճռի դեմ ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը նույն տարվա հուլիսի 27-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք։
Այնուհետեւ 2018-ի հունվարի 25-ին գործն ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության։
Երեկ դատական ակտի եզրափակիչ մասն արդեն հրապարակվել է, ամբողջ ծավալով պահանջները բավարարվել են։
Նմանատիպ նյութեր
6552 դիտում
16:18 17-06-2014
Նեխած մանկան պտուղների հայտնաբերումից հետո աշխատանքից ազատված հիվանդանոցի տնօրենը՝ իր ազատման մասին
46834 դիտում
12:15 13-06-2019
Երևանում թիվ 71 մանկապարտեզի էլեկտրիկը Lexus-ով վրաերթի է ենթարկել նույն մանկապարտեզի տնօրենին
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը