211652_close_icon
views-count2884 դիտում article-date 19:02 05-02-2020

Ռաֆայել Նազարյանն այլևս Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչը չէ. Armsport.am

ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ, անվանի մասնագետ Ռաֆայել Նազարյանն այլևս չի հանդիսանում Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը: Այս մասին [url=https://https://armsport.am/2020/02/05/%d5%bc%d5%a1%d6%86%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac-%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%ac%d6%87%d5%bd-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b419-%d5%b0/]ArmSport[/url]-ին հայտնել է անձամբ Ռաֆայել Նազարյանը. «Մեզնից սպասելիքները շատ մեծ էր, բայց չարդարացրինք: Հստակ ասեմ: Եթե չենք արդարացրել, ուրեմն ես այլևս Մ19-երի հավաքականի գլխավոր մարզիչը չեմ: Կարծում եմ` հաճախակի պետք է մարզիչների փոփոխություն տեղի ունենա: Վերելակ չէ, որ նստես ու անընդհատ բարձրանաս-իջնես հավաքականներով: Ամեն դեպքում, անձամբ իմ սպասելիքները ևս մեծ էին, որ չարդարացան»,- ասել է Ռաֆայել Նազարյանն ու խոսել Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2020 թ. առաջնության որակավորման խմբային փուլում անհաջողության պատճառների մասին. «Մեր ֆուտբոլիստներն ուժային առումով զիջում էին: Գուցե` մտքով, տակտիկապես, տեխնիկապես շատ ավելի լավն էին, բայց մենք չհասցրինք լրացնել այդ բացը: Իհարկե, Բուլղարիայի հետ երկրորդ խաղի առաջին կեսում 70 տոկոս տիրել ենք գնդակին, բայց դա ոչինչ չի տալիս: Ես կողմնակից չեմ գնդակին շատ տիրելուն, ես կողմնակից եմ ուղղահայաց խաղին: Թուրքիայի հավաքականն, իհարկե, մրցակցությունից դուրս էր, բայց երրորդ խաղը` Մոնտենեգրոյի հետ, շատ լավ խաղացինք: Շատ-շատ լավ խաղացինք, հատկապես երկրորդ կեսում: Տատանումներ կային, կայունություն չկար, հատկապես` պաշտպանությունում: Այստեղ ես միայն պաշտպաններին նկատի չունեմ, այլ` կենտրոնական հարձակվողներին ևս: Ամբողջ թիմով պետք է ճիշտ պաշտպանություն կազմակերպվի, համբերատար լինեն, անհրաժեշտության դեպքում ագրեսիվ լինեն, կամ գնան կոնտակտի, խլման, կամ անհրաժեշտության դեպքում սպասեն, ժամանակ խլեն … մի խոսքով, պաշտպանական շատ գործողություններ կաղում էին: Ես անձամբ որպես մարզիչ չէի հասցրել լրացնել այդ բացը»,- խոստովանում է Ռաֆայել Նազարյանը: Հիշեցնենք` մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում Հայասանի ընտրանին ելույթներն ավարտեց մրցաշարային աղյուսակի վերջին տեղում: Առաջին խաղում մեր ընտրանին 1:4 հաշվով պարտվեց Թուրքիայի իր հասակակիցներին, այնուհետև 0:3 հաշվով զիջեց Բուլղարիայի ընտրանուն, իսկ խմբային փուլն ավարտեց Մոնտենեգրոյի Մ19 հավաքականի հետ ոչ-ոքիով (3:3):

Նմանատիպ նյութեր