3267 դիտում
23:24 27-07-2019
Պորտուգալիայի Մ19 գլխավոր մարզիչ․ Մրցաշարը ֆանտաստիկ էր կազմակերպված. Armsport.am
Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Ռամոսը կարծում է՝ իր թիմի Եվրոպայի առաջնության եզրափակչում կրած [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/27/1131070/]պարտության[/url] պատճառը պահերի չիրացումն է, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/27/portugal/1000440]Armsport.am[/url]-ը:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Պորտուգալիա-Իսպանիա (0-2) եզրափակչից հետո Ռամոսը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հետևյալը․
«Լավ խաղ էր։ Իսպանիան արժանի հաղթանակ տոնեց։ Շնորհավորում եմ նրանց։
Պարտության պատճա՞ռը։ Իսպանիան ավելի արդյունավետ էր։ Նրանց հաջողվեց երկու գոլ խփել։ Մենք, որքան էլ պահեր ստեղծեցինք, չկարողացանք օգտագործել դրանք։ Սա էր պարտության հիմնական պատճառը»։
Ֆիլիպե Ռամոսն ընդգծեց, որ առաջնությունը ֆանտաստիկ էր կազմակերպված և շնորհակալություն հայտնեց հայկական կողմին․
«Մրցաշարը ֆանտաստիկ էր կազմակերպված։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին, հայկական կողմին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Հույս ունեմ՝ դեռ կլինեն Հայաստան վերադառնալու առիթներ»,- խոսքը եզրափակեց Ռամոսը։
Նմանատիպ նյութեր
8230 դիտում
15:04 10-11-2016
Եվրո-2017. Շվեյցարիա (Մ19) - Հայաստան (Մ19). ուղիղ միացում
3097 դիտում
19:02 05-02-2020
Ռաֆայել Նազարյանն այլևս Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչը չէ. Armsport.am
1317 դիտում
21:36 16-09-2014
Պորտուգալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Ֆերնանդու Սանտուշը
Այս բաժնից
2791 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6757 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5488 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին