211652_close_icon
views-count42718 դիտում article-date 18:38 05-02-2020

Նոր մանրամասներ Տավուշի մարզում տեղի ունցած խոշոր ավտովթարից. պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը, որոնցից մեկը ոստիկանության մայոր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արշակ Ղազարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է փետրվարի 2-ին Տավուշի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ВАЗ 212140-ի և КрАЗ-ի վարորդների, ինչպես նաև մյուս վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ КрАЗ-ը վարել է Գետահովիտ գյուղի բնակիչ, 48-ամյա Գագիկ Ղազարյանը, իսկ Niva-ն վարել է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 33-ամյա Աշոտ Սարուխանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդներն ու Ա. Սարուխանյաի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Դավիթ Մելքոնյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով է եղել Niva-ի վարորդը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաստատվել է այն լուրը, որ Ա. Սարուխանյանն աշխատում Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/02/1146459/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 2-ին խոշո ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել էին ՎԱԶ-21214 մակնիշի 80 XO 100 համարանիշի և КрАЗ մակնիշի 15 ԼԼ 673 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Իջևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Վիրավորներին հիվանդանոց էր ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը: Օպերատիվորեն ժամանել էին նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում КрАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել էր և դասակի հրամանատար Կ. Աբազյանը ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխեցին Իջևանի բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր