«Աշխարհում սա առաջին դեպքն է՝ Լոռիում սողանքը արհեստական ձեւով իջեցրեցինք». Ֆելիքս Ցոլակյան
«Մի նորություն ենք արել, ինձ ասում են, որ աշխարհում սա առաջին դեպքն է, սողանքը մենք արհեստական ձեւով իջեցրեցինք պայթեցման եղանակով: Լոռու մարզի Աթան բնակավայրի մոտ էր, պայթեցում արեցինք, ճանապարհը իջավ, մաքրեցինք, ամբողջությամբ չի իջել, բայց վտանգը վերացել է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա ասաց՝ ՀՀ-ում սողանքները հաշվառում են, 300-ից ավելի սողանքներ կան, որոնցից մի քանիսն ակտիվ են Սյունիքի, Լոռու, Շիրակի եւ Կոտայքի մարզերում:
Նախարարն ասաց, որ կան սողանքներ, որոնք նոր են առաջանում, արհեսատական սողանքների առաջացման հիմնական պատճառը ոռոգման ջրերն են. «Ոռոգման ջուրն անընդհատ գնալով՝ նման բան է առաջացնում»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի