3674 դիտում
23:14 04-02-2020
Ինքնաձիգեր, ատրճանակ, հրացան․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 1-ին բաժին եկած Զովունի գյուղի 30-ամյա բնակիչը կամավոր հանձնեց «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի երեք փամփշտատուփ՝ լիցքավորված ընդհանուր 55 հատ փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Գտել է տանիքը մաքրելիս։
Փետրվարի 3-ին Խոտ գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնեց ինքնաշեն ինքնաձիգ։ Երիտասարդի հայտնածով՝ գտել է կիսաքանդ շինությունում ու բերել ոստիկանություն։ Ատրճանակը, փամփուշտը և 80 մմ տրամաչափի հրանոթի արկերը ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է Զառիթափ համայնքի 48-ամյա մի բնակչ։
Նրա հայտնածով՝ դրանք իրենն են․ պահել էր գոմում։ Գնդեվազ գյուղի 59-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան։ Նրա հայտնածով հրազենը պատկանել է հորը։ Այն գտել է տանիքը մաքրելիս։ Փետրվարի 3-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին եկած 50-ամյա տղամարդը, որը Շենիկ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով հրացան, ինքնաձիգի պահունակ, ծխագլանակ և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ եղբորը։ «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրազենն ու փամփուշտները ոստիկանության Կոտայքի բաժին է բերել Բյուրեղավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։
Վերջինիս հայտնածով՝ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։ Արագածոտնի մարզի 43-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ մորեղբորը պատկանած նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 60-ից ավելի փամփուշտ։
Ոստիկանության Իջևանի բաժին եկած 40-ամյա տղամարդն էլ, որը Ազատամուտ գուղի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով «ԻԺ» հրացան, նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփեր և 7,62 մմ տրամաչափի 50 փամփուշտ, որոնք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4154 դիտում
23:45 21-01-2020
Ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
943 դիտում
21:10 27-05-2020
Ինքնաձիգեր, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4341 դիտում
23:42 24-01-2020
Ատրճանակ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են կամավոր հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
898 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան