211652_close_icon
views-count4344 դիտում article-date 23:42 24-01-2020

Ատրճանակ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են կամավոր հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած Ծովազարդ գյուղի 24-ամյա երիտասարդը կամավոր հանձնեց գարծարանային համարով «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Ոստիկանության Իջևանի բաժին եկած 35-ամյա տղամարդն էլ, որը Ազատամուտ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց մեկփողանի որսոդրական հրացան, ինքնաձիգի պահունակներ ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի 346 փամփուշտ։ Նրա հայտնածով ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Այրում համայնքի, 28-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է որսորդական հրացան ու «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Երիտասարդի հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ պապուն։ «ՏՏ» տեսակի ատրճանակը, նռնակը, տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է Գյումրու բնակիչ, 56-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Զենք-զինամթերքը գտել է հայրական տունը մաքրելիս։ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Բռնակոթ գյուղի 51-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է ակոսափող հրացան՝ նախատեսված 5․6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։ Այն գտել է իրենց տան տանիքում։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր