Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 3-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 36-ամյա Սասուն Ծ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրապոլի երկրամասի Պրեդգորնիի շրջանի ՆԳԲ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթեր կեղծելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]