Հետախուզվողը հայտնաբերվեց Եղվարդում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 3-ին, ժամը 15.55-ին, Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Սանյա Ս.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սանյա Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]