211652_close_icon
views-count2007 դիտում article-date 13:36 04-02-2020

Հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ԵՊՀ ԻՄ տնօրենի (այսուհետ` տնօրեն) թափուր պաշտոնի համար: Որպես մասնաճյուղի կառավարիչ՝ տնօրենը պետք է նպաստի ԻՄ 4 ֆակուլտետների դասավանդման, գիտահետազոտական աշխատանքի և ուսանողների սպասարկման ոլորտներում գերազանցության շարունակական ներդրմանը, ԵՊՀ մյուս ֆակուլտետների հետ, ինչպես նաև մարզի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը: Աշխատելով ԵՊՀ աշխատակազմի հետ՝ նա պետք է ապահովի ուսանողների հաջողությունների խթանումը, աջակցի ԻՄ ֆակուլտետների և աշխատակազմի կառավարմանը, ապահովի ԻՄ ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների պատասխանատու շահագործումը: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում ունե­ցող անձինք: Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ Մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպ­քում` ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը, բ) լուսանկար, գ) ինքնակենսագրություն/ռեզյումե, դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը և դոցենտի կամ պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ, ե) հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։ «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը ներ­կայացվում է նաև էլեկտրոնային տեսքով՝ pdf ձևաչափով։ Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2020 թ. փետրվարի 5-ից մինչև փետրվարի 29-ը` ժամը 16:00-18:00 (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հո­գա­բար­ձուների խորհրդի քարտուղարին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գ. Հայրապետյան): Մրցույթը տեղի կունենա 2020 թ. մարտի 16-ին Երևանի պետական համալսարանում: Լրացուցիչ տեղեկությունների հա­մար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին (հեռ.՝ 043-66-19-22, էլ. փոստ՝ [email protected]): [b]«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ[/b]

Նմանատիպ նյութեր