211652_close_icon
views-count5778 դիտում article-date 22:42 03-02-2020

Ֆրանսիայի առաջնությունում Նեյմարը արտառոց դեղին քարտ է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի ՊՍԺ-«Մոնպելյե» խաղում (5:0) փարիզցիների հարձակվող Նեյմարը արտառոց դեղին քարտի է արժանացել այն բանից հետո, երբ գեղեցիկ հնարք է կատարել, որը ֆուտբոլում կոչվում է «ծիածան»: Հանդիպմանը գլխավոր մրցավար Ժերոմ Բրիզարը բրազիլացու հնարքը որակել է «ոչ մարզական պահվածք»: «Անհավանական է: Մրցավարը հայտարարեց, որ Նեյմարի գործողություններում նվաստացուցիչ տարր կա, այդ իսկ պատճառով նրան դեղին քարտ ցույց տվեց», խաղից հետո հայտարարել է Նեյմարի թիմակից, պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն: Խաղի ընդմիջմանը Նեյմարը դժգոհություն է հայտնել մրցավարին, որին ի պատասխան վերջինս ֆուտբոլիստին կոչ է արել իրեն ֆրանսերեն դիմել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր