Ռոբենն ու Լևանդովսկին մարզման ժամանակ վիճաբանել են
«Բավարիայի» խաղացողներ Արիեն Ռոբենի և Ռոբերտ Լևոնդովսկիի միջև մարզման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել:
Մարզման ժամանակ Լևանդովսկին բղավել է Ռոբենի վրա՝ վերջինիս անվանելով էգոիստ: Մարզումներից հետեո լեհ ֆուտբոլիստը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ հայտարարելով. «Դուք ինքներդ ամեն ինչ տեսաք»:
Միջադեպի առթիվ «Բավարիայի» Մատիաս Զամերը նշել է. «Ոչ մի խնդիր չկա, եթե խաղացողը երբեմն բարկանում է: Ես բազմիցս եմ իմ կարիերայի ընթացքում նման իրավիճակներում հայտնվել», ասել է Զամերը: