211652_close_icon
views-count1951 դիտում article-date 18:21 03-02-2020

«Արսենալը» ԱՊԼ-ի 29 տարվա հակառեկորդ է սահմանել

ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Բերնլիի» հետ: Դա Անգլիայի բարձրագույն լիգայի 25 խաղում լոնդոնցիների 13-րդ ոչ-ոքին է: Այդպիսով, «Արսենալը» 1981 թվականից ի վեր առաջին թիմը դարձավ, որը 25 խաղում ավելի քան 12 ոչ-ոքի է խաղացել: 1980/81 մրցաշրջանում դա հաջողվել էր «Մանչեսթեր Յունայթեդին» (15 ոչ-ոքի՝ 25 խաղում): Միկել Արտետայի թիմը 31 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ 10 միավորով ետ մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց:

Նմանատիպ նյութեր