211652_close_icon
views-count1658 դիտում article-date 17:22 03-02-2020

Հրատարակվել է հնագիտական առարկաների վերականգնման կատալոգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայաստանի մոռացված պատմամշակութային ժառանգությանը նոր կյանք» ծրագրի շրջանակում, որը միտված է Հայաստանի թանգարանների պատմամշակութային արժեքների «վերակենդանացմանը», «Պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ամիսներ առաջ այցելել են Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերի թանգարաններ։ Չնայած հարուստ հավաքածուների առկայությանը, մարզերի թանգարաններում չկան վերականգնման լաբորատորիաներ և մշակութային արժեքներըմնում են թանգարանների ֆոնդապահոցներում, իսկ մշտական և ժամանակավոր ցուցադրություններում երբեմն ներկայացվում են ոչ պատշաճ։ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ՝ Տիգրան Զաքյանը, Աստղիկ Սիմոնյանը և Ներսես Մամիկոնյանը Եղեգնաձորի, Գեղարքունիքի, Լոռի-Փամբակի երկրագիտական, Իջևանի պատմաերկրագիտական և էջմիածնի պատմաազգագրական թանգարանների մշտական ցուցադրություններից ու պահոցներից 15-ական միավոր հնագիտական առարկաներ էին տեղափոխել ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա։ Տևական ու բարդ աշխատանքի արդյունքում հնագիտական առարկաները՝ թասեր, սափորներ, քրեղան,ապարանջան, կճուճ և այլն վերականգնվել ու վերադարձվել են թանգարաններ։ Նախորդ տարեվերջին սկսված ծրագիրն արդեն ավարտվել է։Աշխատանքի արդյունքում հրատարակվել է նաև հնագիտական առարկաների կատալոգ՝նախատեսված հնագետների, թանգարանագետների, մշակութաբանների արվեստաբանների, պատմաբանների, պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվողների համար։ Հրատարակվածկատալոգներիօրինակները կտրամադրվեն թանգարաններին, մարզային գրադարաններին, գիտականհաստատություններին: [b] «Պապահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր