211652_close_icon
views-count2628 դիտում article-date 10:47 03-02-2020

Չինաստանում օրական մոտ 20 մլն պաշտպանիչ դիմակ է արտադրվում կորոնավիրուսից պատշպանվելու համար

Չինաստանում բռնկված նոր կորոնավիրուսից պաշտպանվելու համար այդ երկրում օրական մոտ 20 մլն Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Չինաստանի արդյունաբերության և ինֆորմատիզացիայի նախարարության գլխավոր ինժեներ Տյան Յույլունը։ «Եթե խոսենք Հուբեյ նահանգում ապրանքների քչությունից, իրավիճակը զգալիորեն լավացել է և ներկայում նկատվում է «լարված հավասարակշռության» իրավիճակ»,-ասել է Յույլունը: «Ներկա պահին Հուբեյ նահանգում լարված մթնոլորտը համեմատական կարգով կայունացել է։ Ինչ վերաբերում է №95 տեսակի և վիրաբուժական դիմակներին` ելնելով ընդհանուր իրավիճակից` դեռևս որոշակի ժամանակ է հարկավոր վերականգնելու արտադրական հզորությունները»,-ասել է նա։ Փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության 21.558 դեպք է արձանագրվել, ևս 1527 մարդ, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, այս պահին գտնվում են բժշիկների հսկողության տակ։

Նմանատիպ նյութեր