Փրկարարները բացել են փակ դռները
Փետրվարի 2-3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակված բոլոր դռները: