2816 դիտում
22:43 01-02-2020
Գյուղոլորտի ծրագրերի իրազեկման հերթական արշավը՝ Լոռու մարզում
Վանաձորում կայացել է գյուղոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Հայկ Ղևոնդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։
Միջոցառման ընթացքում Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը։ Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ ներկայում պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլ նաև փոխհատուցման եղանակով։
Իռա Փանոսյանի խոսքով` մշակված նոր ծրագրերը բխում են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունից: Նա հիշեցրել է, որ որոշ ծրագրերում սահմանված են մի շարք արտոնյալ պայմաններ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար:
Լոռու մարզի համայնքապետերն ու ֆերմերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես անասնապահության ոլորտում գործող ծրագրերի հանդեպ։ Ֆերմերներին հուզող հարցերին ոլորտի պատասխանատուները տվել են սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ։
Հայկ Ղևոնդյանը հորդորել է ակտիվ մասնակցել ծրագրերին և լրացուցիչ հարցերի դեպքում դիմել գյուղատնտեսական խորհրդատվության վարչության Լոռու մարզային բաժնի աշխատակիցներին։
Իրազեկման արշավներն առաջիկայում կկազմակերպվեն նաև հանրապետության մյուս մարզերում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը