211652_close_icon

Գյուղոլորտի նոր ծրագրերի առաջին արդյունքներն ու սպասելիքները. գյուղտեխնիկայի լիզինգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3153 դիտում article-date 13:01 29-01-2018
Մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով 2017 թվականին մեկնարկեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերամշակող ընկերություններին տրամադրվում էր 3% տոկոսադրույքով մինչև 150 մլն դրամ վարկ՝ 1 տարի մարման ժամկետով: Վարկը տրամադրվում էր վերամշակողին, սակայն գումարը փաստացի ստանում էր գյուղացիական տնտեսությունը, որի բերքը կնքված պայմանագրի համաձայն մթերել էր տվյալ կազմակերպությունը: 2018 թվականին ընկերությունները նույն ծրագրի շրջանակում արդեն կարող են ստանալ մինչև 1 մլրդ դրամ: Վարկի տրամադրման պայմաններն անփոփոխ են: Ծրագրից օգտվողներից մեկը «Արմենիա Վայն» ընկերությունն է: Հաջողված քայլի մասին է պատմում «Արմենիա Վայն»-ի համասեփականատեր Վահագն Մկրտչյանը : Նախորդ տարի հաջողությամբ մեկնարկեց նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տնտեսություններին տրամադրվում են 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր՝ 5 տարի մարման ժամկետով: Վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն, իսկ առավելագույնը՝ 10 մլն դրամ է: Ծրագրի հարյուրավոր շահառուներից մեկը Կոտայքի մարզում բնակվող ֆերմեր Էդիկ Բաբախանյանն է, ով, ստանալով 3 մլն դրամ վարկ, ընդլայնել է տնտեսությունը: 2017 թվականին մեկնարկեց նաև «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից: Ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունը գերհզոր տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր