211652_close_icon
views-count2141 դիտում article-date 16:10 01-02-2020

Ռուսաստանը սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիային

Փետրվարի 1-ից Ռուսաստանը սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիային; Այդ մասին հայտնել է «Չեռնոմորէներգո» ընկերությունը, փոխանցում է Ria Novosti-ն։ Հայտարարության մեջ նաև նշված է, որ Աբխազիայի ողջ տարածքում նախկինում գործող էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումն ամբողջությամբ վերացվել է։ Այս տարվա հունվարին աբխազական կողմը դիմել էր ՌԴ իշխանոթյուններին՝ էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով՝ նշելով, որ Ինգուրի ՀԷԿ-ի Ջավարի ջրամբարում ջրի ցածր մակարդակը թույլ չի տալիս հանրապետության ողջ տարածքն ապահովել էլեկտրաէներգիայով։

Նմանատիպ նյութեր