2460 դիտում
17:41 01-02-2020
Չինաստանի ԱԳ նախարարը կոչ է անում խուճապ ստեղծել կորոնավիրուսի պատճառով
Չինաստանը չի ընդունում այն երկրների գործողությունները, որոնք նոր կորոնավիրուսի հարցում ավելի են սրում իրավիճակը և նույնիսկ արհեստականորեն խուճապ են ստեղծում իրենց երկրում։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Հարկավոր է պահպանել օբյեկտիվությունը, ուժեղացնել փոխադարձ համագործակցությունը և համակարգումը այդ ուղղությամբ, յուրաքանչյուր ոք պետք է իր կառուցողական դերն ունենա այդ հարցում։ Մենք չենք ընդունում որոշ երկրների քայլերը, որոնք լարվածությունը մեծացնում են և նույնիսկ արհեստական խուճապ ստեղծում»,-ասել է Վան Ին իր հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հեռախոսազրույցի ժաանակ։
Հայտարարությունը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 12 հազարի։ Մահացել է 259 մարդ։
Նմանատիպ նյութեր
2671 դիտում
11:10 03-10-2015
Ոստիկանությունը կոչ է անում վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելուն. տեսանյութ
Այս բաժնից
649 դիտում
21:00 15-05-2024
Բժիշկները «կյանքին սպառնացող» են գնահատում մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը
484 դիտում
20:21 15-05-2024
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
556 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը