211652_close_icon
views-count43685 դիտում article-date 10:30 01-02-2020

Վրաերթ Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը Հրազդանում Nissan Qashqai-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզրւմ։ Ժամը 14։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ա. Ա-ն իր վարած Nissan Qashqai մակնիշի 35 VA 035 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Հանրապետության հրապարակում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ա. Ս-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր