211652_close_icon
views-count4345 դիտում article-date 15:33 31-01-2020

Զարեհ Սինանյանը 6 օրով կգործուղվի Վրաստան, կայցելի նաև Ախալքալաք, Ախալցխա և Նինոծմինդա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը եւ գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը գործուղվում են Վրաստան: Որոշման համաձայն, նրանք հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը կլինեն Թբիլիսիում, իսկ փետրվարի 4-5-ը՝ Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա քաղաքներում: Նրանք կհանդիպեն հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ եւ կքննարկեն հետագա համագործակցության ուղիները: Գործուղման ծախսերը կկատարվեն 2020-ի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Թբիլիսի-Երևան ճանապարհածախսը հոգում է հրավիրող կողմը:

Նմանատիպ նյութեր