Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 12.35-ին, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցից բերման է ենթարկվել ՌԴ ոստիկանության Վորոնեժ քաղաքի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա Հրաչիկ Ս.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]