Հետախուզվողը ժամանեց Հայաստան
Ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 06.00-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան կամավոր ներկայացել է 35-ամյա Ջոնի Կ.-ն, որը 2018 թ. հունվարի 11-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի և 329-րդ հոդվածի Պետական սահմանն ապօրինի հատելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]