12202 դիտում
10:25 30-01-2020
Քաղաքացիները պետք է պաշտպանեն ոչ միայն լավ և համակրելի մարդկանց, այլև՝ բոլորի իրավունքները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քաղաքականության մեջ կան բաներ, որոնք վիճելի են և քննարկելի, իսկ կան երևույթներ, որոնք ակնհայտ են: Կարծում եմ՝ հատուկ շահագրգռություններ, ֆոբիաներ և հուզական շեղումներ չունեցող ցանկացած մարդու համար պարզ է. Հայաստանում այս պահի դրությամբ և մոտակա տարիների ընթացքում Երկրորդ և Երրորդ նախագահների կողմնակիցները իշխանություն փոխելու ոչ մի շանս չունեն: (Եթե Հայաստանի շուրջ տեղի չունենան արտառոց իրադարձություններ): Դա իմ կողմից փաստի հասարակ արձանագրում է, ոչ թե ցանկություն կամ որևէ մեկին «դուխաթափ անելու» փորձ: Ես ելնում եմ այն փաստից, որ այդ խմբերի հասարակական առարկությունը գրեթե զրոյական է: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, ներկա իշխանությունը մնալու է առնվազն մինչև 2023 թվականը:
Բայց եթե այդպես է, ապա ինչու է իշխանությունն այդքան նյարդային «նախկինների» հարցում: Քաղաքական տեխնոլոգիաների հարթության մեջ ամեն ինչ պարզ է՝ «մեզ հասել է ծանր ժառանգություն, և այն, ինչ հիմա վատ է, վատ է թալանչիների պատճառով ու նաև այն պատճառով, որ այժմ էլ են նրանք բզբզում»: Հրաշալի արդարացում է, որն առայժմ (հեղափոխությունից մեկուկես տարի անց) աշխատում է:
Սակայն որոշ դեպքեր ցույց են տալիս, որ իշխանությունների գործողությունները պայմանավորված են իրական վախերով, ոչ միայն վերը նշված քարոզչական «կլիշեով»: «Ադեկվադներին» ասֆալտին փռելու և նրանց բերման ենթարկելու դիմակահանդեսը հենց այդ դեպքերի շարքից է: Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ եթե կային կասկածներ ապօրինի զենքի, թմրանյութերի կամ այլ նման բաների վերաբերյալ, ապա հնարավոր չէր տվյալ անձանց առանց ավելորդ շոուների հրավիրել ոստիկանություն: Ոչ համաչափ գործելաոճն ակնհայտորեն վկայում է ակցիայի քաղաքական բաղադրիչի մասին:
Հունվարի 28-ին բերման ենթարկվածներից ոմանք մեր թերթի բարեկամները չեն: Նրանք բազմիցս կոպիտ և ոչ ադեկվատ արտահայտություններ են թույլ տվել «Առավոտի» և անձամբ իմ հասցեին: Ինչ մնում է ինձ, ապա ես, բնականաբար, բոլորին ներում եմ: Բայց խնդիրը դա չէ:
Շատ կարևոր է այն համոզմունքը, որ նորմալ քաղաքացիները պետք է պաշտպանեն ոչ միայն լավ և համակրելի մարդկանց, այլև՝ բոլոր քաղաքացիների իրավունքները, եթե դրանք ոտնահարվում են: Իսկ ավելի լայն իմաստով՝ նպաստել այնպիսի մի հասարակական մթնոլորտի, որտեղ պարանոյայի, ֆանատիզմի և ագրեսիայի համար տեղ չկա: Ցավոք, այդ տգեղ երևույթներն առկա են բոլոր ճամբարներում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
10:49 04-06-2019
Որքան էլ համակրելի մարդիկ լինեն իշխանության մեջ, նրանց իշխելու ցանկությունը չի զսպվում․ «Առավոտ»
2588 դիտում
10:47 05-09-2019
Բացառված չէ, որ այսօրվա համակրելի երիտասարդներին փոխարինեն հաստափոր ցինիկները․ «Առավոտ»
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»