211652_close_icon
views-count7332 դիտում article-date 23:17 29-01-2020

Հաշիշը Հայաստան էր բերել սոցցանցերի միջոցով վաճառելու․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա, բաժնի անչափահասների գործերով ծառայողների հետ, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի` 28 և 30 տարեկան։ 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված յուրահատուկ հոտով թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 43 գրամից ավելի քաշով, որոնք ուղարկվեցին փորձաքննության։ 28-ամյա երիտասարդը բերման ենթարկվելիս նետել էր մոտի թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեց ընդհանուր 23 գրամից ավելի քաշով 15 փաթեթ, որոնց մեջ, ըստ բերման ենթարկվածի՝ հաշիշ է։ Դրանք ևս առգրավվեցին և ուղարկվեցին փորձաքննության։ Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ զանգվածները մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել 28-ամյա երիտասարդը՝ սոցցանցերի միջոցով դրանք վաճառելու նպատակով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր