«Ինստագրամի» միջոցով հաշիշ ու մարիխուանա էր ձեռք բերել. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը,. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին մարտի 1-ին և Ռուբինյանց փողոցից բերման ենթարկեցին երկու երիտասարդի` «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ: 24-ամյա երիտասարդը մեքենայի սրահից ներկայացրեց ծխախոտի երեք տուփ․ երկուսում՝ մարիխուանայի նմանվող զանգված, երրորդում` օգտագործած կաթուցիչներ: Ըստ նրա` թմրանյութի հումքը հավաքել էր վայրաճ կանեփից: 26-ամյա երիտասարդն էլ մեքենայից ներկայացրեց 3 գրամից ավելի՝ մարիխուանայի, և 2 գրամից ավելի՝ հաշիշի նմանվող զանգվածներ՝ հայտնելով, որ դրանք ձեռք է բերել Ինստագրամի միջոցով:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]