211652_close_icon
views-count1827 դիտում article-date 21:08 29-01-2020

Ոստիկանության շտաբի պետն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհրդատուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 29-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության խորհրդատուներ Անետ Էրդմանին և Ալեքսանդր Սեկուլիչին։ Արմեն Ղուկասյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ արդյունավետ համագործակցություն կա ոստիկանության և ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի միջև և աշխատանքի պատրաստակամություն հայտնեց։ Անետ Էրդմանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես կարևորեց սերտ համագործակցությունը և ներկայացրեց իրենց առաքելության մանրամասները։ Գրասենյակի հավաքների ազատության վերաբերյալ գործունեության մասին Արմեն Ղուկասյանը որոշ հարցեր ուղղեց և կայացավ քննարկում։ Թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց նաև ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանը։ Հանդիպմանը քննարկվեցին համագործակցությանն ու գրասենյակի գործունեությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր