2545 դիտում
23:29 29-01-2020
Հայաստանում առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը կստեղծվի Գառնի համայնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեռ 2019 թվականին՝ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ Կոտայքի մարզպետը նշել էր, որ Գառնի համայնքում նախատեսվում է համայնքային հրշեջ փրկարարական ջոկատ հիմնել:
Այսօր մարզպետը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանի և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի հետ, որի շրջանակում քննարկվել են այս առիթով մեկնարկած աշխատանքների ընթացքը. աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:
Եվ այսպես,
• համայնքը ստանձնել է իր սեփական միջոցներով հոգալու ջոկատի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև հիմնանորոգելու ջոկատի տեղակայման շենքը, իսկ ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին տրամադրելու է համապատասխան սպառազինություն, հրշեջ մեքենա և ամբողջական մարտական արտահագուստ
• ջոկատը հերթապահություն է սահմանելու, մասնավորապես, Ողջաբերդից Գեղարդ համայնք ընկած հատվածում՝ կենտրոնանալով Գառնի համայնքի և Խոսրովի արգելոցի հատվածներում:
Նշենք, որ Գառնիում ստեղծվելիք համայնքային հրշեջ փրկարարական ջոկատը ռազմավարական նշանակություն ունի. այն զգալիորեն կթեթևացնի ու ավելի արդյունավետ կդարձնի Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
8669 դիտում
20:55 14-06-2014
Տաշիրի հրշեջ-փրկարարներն ու «Լոռե» փրկարարական ջոկատը լճակից դուրս են բերել 17-ամյա երիտասարդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3113 դիտում
18:50 20-02-2020
Կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղադրվել է հուշաքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1219 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1072 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը