211652_close_icon
views-count1056 դիտում article-date 11:52 29-01-2020

ՍԴ անդամները վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը

Սահմանադրական դատարանի անդամները վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը: «[url=https://armenpress.am/arm/news/1002935.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը: «Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին, և կարգավորումը գործում է մինչև փետրվարի 27-ը: Ուղղակի համբերել է պետք: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կա ճգնաժամի լուծման այս պահին ուժի մեջ գտնվող գործիք: Սահմանադրական դատարանի 7 անդամներին հնարավորություն է տրված, որպեսզի իրենք արժանապատիվ հեռանան: Հաջորդ քայլերի մասի հաջորդիվ»,- ասաց Հովակիմյանը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս կարգավորումից օգտվելը իրավունք է, ոչ թե պարտադրանք: «Վաղ կենսաթոշակից օգտվելը իրավունք է, այստեղ պարտադրանքի տարր չկա, եթե որոշում են կայացնում, որ որևէ խնդիր չկա ներկա իրավիճակում, և չեն ուզում օգտվել այդ իրավունքից, դա իրենց որոշումն է»,- նշեց Մակունցը: 2019թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի փետրվարի 27-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Նմանատիպ նյութեր